ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Հայը և Հայաստանը, թերևս, աշխարհի ամենահամառ ժողովուրդն ու երկիրն են

Հայը և Հայաստանը, թերևս, աշխարհի ամենահամառ ժողովուրդն ու երկիրն են
18.09.2025 | 13:28

Եղել են ժամանակներ, երբ Հայաստանն ու հայը եղել են աշխարհի հզորներից մեկը։

Եղել են ժամանակներ, երբ Հայաստանն ու հային բզկտել են։

Հակառակ դրան՝ և՛ երկիրը, և՛ ազգը նորից առողջացել են, ոտքի կանգնել՝ պահպանելով սեփական գոյությունն ու ինքնությունը։

Ներկա դժվարությունները չեն կարող պատճառ դառնալ մեր դարավոր արժանապատիվ գոյության ու գործունեության ընթացքից կտրվելու և հաղթանակները մոռանալու։

Այսօր վերափոխման շեմին ենք և, առավել քան երբևէ, կարիք ունենք ոգեշնչվելու։ Իսկ ոգեշնչման ճշգրիտ աղբյուրը պատմական տարբեր փուլերում մեր ազգի ունեցած հաջողություններն ու հաղթանակներն են։

Տարածաշրջանի ժողովուրդների հայտնությունից հետո հայի հայրենիքը դարձել է քաղաքակրթությունների բախման և տնտեսական խաչմերուկ։ Արդյունքում հայն ազդվել է և ազդել համաշխարհային քաղաքակրթության զարգացման վրա։ Սա է պատճառը, որ հայ ազգը մինչև այսօր կենսունակ է։

Արատտան, Հայասան, Նաիրին և Վանի թագավորությունը, բոլոր հայկական պետությունները սկիզբ են առել այս հող ու ջրի վրա։

Հայկ Նահապետից մինչև Մենուա, Արգիշտի Ա-ից մինչև Տիգրան Մեծ ու Վարդան Մամիկոնյան, Մեսրոպ Մաշտոցից մինչև Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթից մինչև Գրիգոր Նարեկացի, Րաֆֆիից մինչև Թումանյան ու Սևակ, Մխիթար Հերացուց մինչև Ամիրդոլաթ Ամասիացի, Լևոն Օրբելիից մինչև Գրիգոր Գուրզադյան ու Վիկտոր Համբարձումյան․․․ բոլորը, բոլոր այս մտածող հայերը ծնվել ու մեծացել են ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ազդել համաշխարհային պատմության զարգացման ընթացքի վրա։

Նրանց շնորհիվ է, որ մենք հպարտ ենք ՀԱՅ լինելով։

Հայաստանի գոյության և սահմանները գծելու համար այսօր պարտավոր ենք զորացնել կրթամշակութային, ռազմաքաղաքական, տնտեսաիրավական ուժը և ողջ ազգով մեկ անգամ ևս համախմբվելու մեր ինքնության շուրջ։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 255

Մեկնաբանություններ